HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀԱԿ դաշինքը վերակազմակերպելու փորձ են անում

«Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ կուսակցություններն այսօր քաղխորհրդի նիստ են հրավիրել, որին մասնակցելու են դաշինքը նորոգելու ծրագրեր մշակող 5 կուսակցությունների ներկայացուցիչները՝ «Ժողովրդավարական հայրենիքը», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական ուղին», Հայաստանի կանաչների կուսակցությունը եւ «մարդու իրավունքներ-96»-ը: Նիստը տեղի կունենա ԺՈւԿ գրասենյակում ժամը 13:00-ին: Քաղխորհրդի մասնակիցները նախորդ նիստից հետո կոչ էին արել ՀԱԿ-ից հեռացած կամ վերջինի հետ հարաբերությունները սառեցրած կուսակցություններին հետ վերադառնալ եւ պայքարել ՀԱԿ հայտարարած նպատակի՝ երկրում սահմանադրական կարգի հաստատման եւ ռեժիմի կազմաքանդման համար:

Երեկ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդի» ղեակավար Սոս Գիմիշյանից թերթը տեղեկացել է, որ բանակցություններ են ընթանում Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի եւ այլոց հետ, ու բոլորը դրական են արձագանքել իրենց նախաձեռնությանը, թեեւ Արամ Սարգսյանը դեռ չի շտապում որոշում կայացնել: Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը, ըստ Գիմիշյանի, եւս չի պատրաստվում լքել ՀԱԿ-ը, իսկ թե քաղխորհրդի նիստերին ինչու չի մասնակցում, ասել է. «Երեւի սպասում են, թե գործընթացներն ինչպես կընթանան, դա իմ կարծիքն է»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter