HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ, փամփուշտներ... կրկին Գյումրիում

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 30-ին` ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Շիրակ» հյուրանոցի քանդված շենքի առաջին հարկում զենքեր է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկի մեջ փաթաթված, հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` պահունակով` լիցքավորված 14 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` առանց գործարանային համարի` դատարկ պահունակով, 1 հատ «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի 1 պայթուցիչ: 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter