HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԲՀԿ-ն որևէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ

Թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որևէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որևէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը և մնացյալները, այդ թվում և չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի նախախորհրդարանի միտինգին:

««Ծառուկյանն ինչո՞ւ պետք է Օսկանյանի համար միտինգ անի»,- հարցնում են որոշ ԲՀԿ-ականներ, մանավանդ որ, ըստ նրանց, կա նախնական պայմանավորվածություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավարների մակարդակում, որ ԲՀԿ-ն է լինելու երկրորդ տեղում, որովհետև, որքան էլ որ իշխող կուսակցության «ուղեղային կենտրոնները» գտնում էին, որ պետք է հասնել նրան, որ երկրորդ տեղում լինի «Բարեւ, Երևան» դաշինքը, և մայրաքաղաքում առանձին վերցրած տեղի ունենա ԵԺԿ երեք կուսակցությունների միասնություն` եվրաինտեգրման «դրոշի» ներքո, «Ժառանգությունը» չի ձգում` ոչ սոցիալական հարցումներով և ոչ էլ իր պահվածքով:

«Մենք մեկ այլ վտանգի առջև ենք կանգնած, մայիսի 5-ի ընտրություններից հետո կուսակցության որևէ թևը, ըստ ամենայնի, կլքի կուսակցությունը, հիմա դժվար է ասել, թե որը, բայց որ էսպես շարունակվել չի կարող, դա հաստատ է»,- ասաց ԲՀԿ մեր զրուցակիցը»,- գրել է թերթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter