HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». միջադեպ «Անի» հյուրանոցում

Թերթի տեղեկություններով ` ապրիլի 27-ին «Անի» հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արևմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաև Հրանտ Դինքի փաստաբանը և «Ակոս» թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է Հրանդի վրա` նրան մեղադրելով իր դեմ հողվածներ գրելու մեջ:

Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով` ասելով. «Դուք ապրում եք Թուրքիայի մեջ և թրքացած վախկոտներ եք: Ամեն օր իրանց օրհնանքն եք արտասանում և թրքություն եք ընդունում: Ես ձեր նման չեմ: Ես պատերազմել եմ Ղարաբաղում, և ոչ մեկն ինձ չի կարող դաս տալ: Ես դեմ եմ դուրս եկել անգամ Սերժ Սարգսյանին: Այստեղ իմ երկիրն է, ս... եղեք այս երկրից դուրս, շներ»:

Հրանդը իր կազմակերպության ղեկավարին գրավոր դիմում է ներկայացրել Հացպանյանի վարքագծի մասին և նշել է. «Նրան ճանաչողները ասում են, որ ինքը բոլորովին կապ չունի Արցախյան շարժման հետ: Ավելին` մերժված է անգամ Լեռնային Ղւսրաբադի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը: Նա ունի շիզոֆրենիկ ծանր մտային հիվանդություն, որ հստակ ձևով նկատելի է»:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Երբ մեղադրում են Հացպանյանի նման ազնիվ, խելացի, հայրենասեր մարդուն ապա ես համոզվում եմ, որ նրան մեղադրողը Հրանտ Դինքի հետ ոչ մի առնչություն չունի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter