HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու «Ռոբինզոնը»

Գյումրիում ամենածայրամասայիններից է Սավոյան փողոցը, այն նաև ամենաքարուքանդն ու անանցանելին է: Այս փողոցի ամբողջ երկայնքով տեղադրված են հարյուրավոր տնակներ, դեռևս կան պահպանված 1988թ. երկրաշարժից կիսաքանդված մի շարք շենք-շինություններ: Գյումրիում շատերի համար գաղտնիք չէ, որ այդ վայրերում գտնվող տնակային ավաններում հիմնականում ապրում են ամենաաղքատ ընտանիքները: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով` Գյումրու այդ ամենամեծ տնակային ավանում բնակվող ընտանիքների գերակշիռ մասը չեն համարվում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա: 

Այդ վայրում գտնվող` Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նախկին հանրակացարանի քարուքանդ շենքի 4-րդ հարկում արդեն 18-րդ տարին է` բնակվում է Հակոբ Գևորգյանը: Նա թեև հաշվառված է այդ քանդված շենքում, սակայն երկրաշարժի հետևանքով անօթևանների հերթացուցակում հաշվառված չէ և, բնականաբար, բնակարան չի ստանալու: Երկրաշարժից անմիջապես հետո աշխատելու նպատակով Գյումրի է տեղափոխվել Երևանից ու մնացել է մինչև օրս: Հակոբը միայնակ և Գյումրու անգամ ամենամեկուսացած տնակային ավանից առանձին կյանքով է ապրում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter