HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օպելը» շրջվել է Կախանովի ջրանցքը. հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին

Նույն օրը, ժամը 05.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվա­ծից և շրջվել հարակից` Կախանովի ջրանցքը:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ ժամը 07.45-ին հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: Ավտոմեքենայում հայտնաբերվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ`  1990 թ. ծնված Թովմաս Առաքելյանի դին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter