HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ընտրությունները սրել են ներկուսակցական ինտրիգները

Չնայած ամառվա տապին` գրեթե բոլոր քիչ թե շատ դերակատարում ունեցող կուսակցություններում այս օրերին խաղաղ չէ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները սրել են ներկուսակցական ինտրիգները: Այս օրերին Հայ հեղափոխական դաշնակցությունն է Ծաղկաձորում ժողով անում, որի ժամանակ ընտրվելու է ՀՅԴ բյուրո` աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմին: Թերթի տեղեկություններով` Ծաղկաձորում բուռն վեճերով ու տարաձայնություններով դիսկուսիաներ են ընթանում: Իսկ ժողովին չմասնակցող կուսակցականները սրտատրոփ սպասում են ժողովի արդյունքներին, թե որ թեւը կհաղթի` քոչարյանակա՟ն, թե՟ սերժական: «Ժառանգությունը» եւս կազմալուծված վիճակում է: Րաֆֆի Հովհաննիսյանի շաբաթօրյա հավաքներն Ազատության հրապարակում գեղամեջի ժողովներ են հիշեցնում, իսկ կուսակցության վարչությունը նիստեր գրեթե չի անում` իրենց անելիքը չգիտեն: Հայ ազգային կոնգրեսում եւս ներքին տարաձայնություններ կան, եւ Տեր-Պետրոսյանի ընտրած մարտավարությունը շատերի սրտով չէ: Այստեղ մի գերխնդիր կա` ամեն գնով հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպման` թեկուզ դրանք կազմակերպվեն հերթականից 10 օր շուտ: Այդ առումով պատրաստ են ինչ-ինչ զիջումների գնալ, միայն թե Սերժ Սարգսյանին համոզեն գնալ դրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter