HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ ընտանեկան բռնությանը» ֆիլմի շնորհանդեսը` մայիսի 7-ին

Մայիսի 7-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կանանց իրավունքների կենտրոնի և կենտրոնին կից գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ցանցի անդամների կողմից նկարահանված «Ո՛չ ընտանեկան բռնությանը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ցուցաբերել ՀՀ  արվեստի և սպորտի ասպարեզում իրենց մեծ ներդրումն ունեցած արական սեռի  ներկայացուցիչները, ովքեր իրենց վերաբերմունքն են արտահայտում կանանց նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության վերաբերյալ և իրենց ուղերձն են հղում դեպի լայն հասարակություն: 

Ֆիլմի շնորհանդեսին հրավիրված են տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների, դեսպանատների, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆիլմում նկարահանված ՀՀ արվեստի և սպորտի  հայտնի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Կանանց իրավունքների կենտրոնը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter