HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխովի դպրոցի տնօրեն. «Ես ընդհանրապես «կռիվ» չեմ անում»

Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը հերքում է այն տեղեկությունները, որ ինքը ծեծել է աշակերտներից մեկի ծնողին: Ստորև ներկայացնում ենք տնօրենի` «Ժողովուրդ»  թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանին ուղղված հերքումը: 

«Ծանոթացա ձեր թերթում զետեղված «Ծեծկռտուք` դպրոցի տնօրենի գլխավորությա՞մբ» հոդվածին: Վրդովված չեմ, սակայն սկզբունքային եմ: Պահանջում եմ տպել հերքում առաջինից մինչև վերջին տողը, հակառակ դեպքում մենք միմյանց կհանդիպենք դատարանում: Դատարանում ես կհանդիպեմ նաև այդ ձեր ասած «ծեծված» կնոջը` զրպարտության համար, թեպետև տհաճ են ինձ հանդիպումները «ստրիպտիզի աշխատավորուհիների» հետ:

Հուսով եմ, դուք ըմբռնումով կմոտենաք իմ օրինական պահանջին:

Այս տեքստն ուղարկում են բոլոր լրատվամիջոցներին, որոնց վստահեցնում եմ, որ ես, Գայանե Սարուխանյանս, ընդհանրապես «կռիվ» չեմ անում, աշխատում եմ հեռու մնալ բոլոր տեսակի անբարո տարրերից, որոնցից, ավաղ, զուրկ չէ մեր հասարակությունը»: 

Չեխովի անվան դպրոցի տնօրեն` Գայանե Սարուխանյան

Մեկնաբանություններ (2)

anchap hamest
inc petq e rast gar tnoren@ nenc sev@ tayi eshin qeri aser
Զառա
Ձեր այլանունն ընդհանրապես չի համընկնում Ձեր կրթվածության և քաղաքավարության մակարդակի, ես կասեի անմակարդակի հետ: Սևը տալուց առաջ ընդհանրապես պետք է մի քիչ աշխատեղնել գորշ մարմինը` հասկանալու, ինչն է ճիշտ, իսկ ինչը` աբսուրդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter