HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ճագարային վիճակագրություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա հունիսին մայիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է 1,4 տոկոս գնանկում:

«ՉԻ»- Սա, իհարկե, լավ լուր է: Բայց ուշադիր կարդում ենք այդ նույն ծառայության պաշտոնական տվյալները, եւ պարզվում է, որ հունիսին մայիսի համեմատ թանկացել են տավարի, խոզի եւ ոչխարի միսը, միրգը, կարագը, ձեթը, սուրճը, շաքարավազը, ծխախոտը, հրուշակեղենը, բենզինը, դիզվառելիքը... Լավ, բա ի՟նչն է էժանացել: Ցնծա, հայ ժողովուրդ. կաղամբն ու պոմիդորն էժանացել են, ընդ որում` կաղամբն էժանացել է միանգամից 64 տոկոսով: Այսինքն` եթե Հայաստանում միայն ճագարներ բնակվեին, երկրի վիճակն իդեալական կլիներ: Ըստ երեւույթին հայրենի վիճակագիրները հենց այդ «կանխավարկածով» էլ առաջնորդվել են, դրա համար էլ արձանագրել են, որ մի երկու տեսակի բանջարեղենից բացի ամեն ինչ թանկացել է, բայց «ընդհանուր առմամբ» կյանքն էժանացել է: Կարծում ենք` կառավարությունը բարձր կգնահատի այս հնարավորությունը եւ հեղինակներին կպարգեւատրի կաղամբով ու գազարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter