HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 25 հաղորդում

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից  գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով մայիսի 2-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում, որից միայն  3-ն են վերաբերվել ընտրացուցակներում առկա անշճտություններին:

Մասնավորապես.

1. Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել:

2. Քաղաքացի Ռոբերտ Ավետիսյանը տեղեկացրել է, որ իր եղբայրը` Սամվել Ավետիսյանը, մահացել է 1999 թ.-ին, սակայն վերջինիս անհատական տվյալներն առկա են ընտրողների ցուցակում: Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ավետիսյանի մահվան փաստի մասին նշում է արվել բնակարանային քարտում, սակայն բնակչության պետական ռեգիստրից չի հանվել: Անճշտությունը վերացվել է:

3. Քաղաքացի Սիրանուշ Հարությունյանը հայտնել է, որ իր իրական հասցեն ք. Երևան Ավանեսովի փակուղի շենք 3 բն. 42 է, սակայն ընտրացուցակում նշված է բն 2: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել:

Մյուս 22 հաղորդումները վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների քննության ընթացքին, ընտրացուցակներում սեփական տվյալները չհայտնաբերելու դեպքերին:  Զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter