HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազատամարտիկը մտահոգված է ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի կառուցման ճակատագրով

Արցախյան ազատամարտի 500 մահապարտներից մեկը` Աղասի Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանը տարիներ առաջ ձեռնամուխ եղավ մի ազգանվեր գործի՝ Արզախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի ստեղծմանը, սակայն մինչ օրս նախաձեռնությունը ավարտին չի հասցվել: Ըստ ազատամարտիկի՝ կառուցվել են շենքի պատերը, սակայն ներսի հարդարման աշխատանքները նույնիսկ  չի էլ սկսվել եւ գտնվում է անմխիթար վիճակում:

«Եթե պետական բյուջեից միջոցներ չտրամադրվեն թանգարանի կառուցման համար, որը նաեւ մեր հերոսական պատմության արտացոլանքն է, հաստատ էլի մենք՝ «Հայկական լեգիոնի» տղաներով կվերանորոգենք, ինչքան կկարողանանք ու էլի ձեռք կմեկնենք սփռյուքին: Մենք համահայկական մտահոգություն ունենք: Ոչ միայն իմ, այլեւ մեր բոլորի սիրտն է Եռաբլուրում, քանզի մեր հերոսներն են այնտեղ: Եռաբլուրը ակամայից նրանց տունն է դարձել, եւ իրենց անվան թանգարանը այս վիճակում չի կարող լինել: Հետեւաբար խնդրում եմ մեր ազատամարտիկներին` որպես մարտական ընկերներ եւ նրանց ստեղծած հասարակական ու քաղաքական միավորումներին, ազատագրական պայքարում կազմավորած ջոկատներին ու նաեւ այն միավումներին, որոնց անդամն է եղել ազատամարտիկը, հետամուտ լինենք այս խնդրին»,-ավելացրեց Աղասի Կարապետյանը:

Ազատամարտիկը նշեց, որ այս խնդրանքը վերաբերում է ոչ միայն մարտական ընկերներին, այլեւ ընդանուր հայությանը, ԱԺ պատգամավորներին, մեծահարուստներին, ովքեր իրենց ներդրումը կարող են ունենալ թանգարանի շենքի կառուցման հարցում:

Ա. Կարապետյանի ասելով` մոտ 80 մլն դրամ է հարկավոր կիսակառույց շենքն իր բուն նպատակին ծառայեցնելու համար:

Նա հույս հայտնեց, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա եւ շուտով կսկսվի թանգարանի շինարարական աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter