Ռոբոտները «կգրավեն» Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակը
Մայիսի 3-ին` ժամը 12:00, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում (5-րդ մասնաշենքի դիմաց) կանցկացվի «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը:
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ռոբոտատեխնիկայի խմբակներում պատրաստված ռոբոտներ, եռաչափ տպիչ (3D printer), խառատային հաստոց (CNC) և այլն: Կցուցադրվի նաև պատրաստի ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով:
ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերություն: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Խրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել