HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Գյումրիում. «ԳաԶել»-ի վարորդը մահացել է

Այսօր` ժամը 12.28-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 35 OD 880 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարգսյանը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հենվել ճամփեզրին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter