HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին:

Հավաք ծրագրում ընդգրկված են Էրեբունի հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ  առաջնահերթություններ, ինչպիսիք են Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցումը (լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով քաղաքի հիմնադրման, քաղաքային կյանքի և քաղաքի կործանման պատմությունն այցելուի համար մեկնաբանելու նպատակով), հնավայրի ցանկապատումը, ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնումն ու ամրակայումը, Խալդ աստծո տաճարի և կից պաշտամունքային աշտարակի վերականգնումը, որմնանկարների տեղադրումը, Կարասային սրահի մի հատվածի վերականգնումը և այլն։

Ծանոթանալով ծրագրին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման մեծածավալ ծրագրի իրականացումը լիովին իրատեսական է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, և որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել ներդրումային ցանկացած առաջարկ, որը նպաստավոր կլինի հնավայրի տևական պահպանության համար։

Երևանի քաղաքապետին են ներկայացվել նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում  ու թանգարանում դեռևս նախորդ տարի իրականացված բազմաբնույթ ծրագրերի արդյունքները, որոնցից են թեքահարթակների կառուցումը, «Պատանի հնագետ» դպրոցի հիմնումը, Էրեբունի ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը և այլն։ Ներկայում թանգարանի շենքում ընթացքի մեջ են ջերմախոնավային համակարգի  տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter