HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին «ՀԱԿ» կուսակցության հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար»,-հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանություններ (3)

GEGHAM
Վերջը պարզելու են որ փողերը կեղծ են, կամ էլ Տարոնին կհուշեն գնալ հայտնի Պավլիկ Մառոզովի հետքերով
VARDAN
Павлик Морозов: доносчик на отца – пионер-герой № 1 в СССР
Սամվել
Հետքին,,,,,Որքանով է հավաստի այն լուրերը որ քաղաքում տեղադրված նստարանները 47000 դրամով գնում են Վրաստանից իսկ մարդամեկի ՍՊԸ -ի միջոցով քաղաքապետարանը այն գնում է 250 000դրամ,կամ 500 000 դոլար որը տարեկան քաղաքպետարանը ծախսում է թափառող շների ստերիլիզացիա անելու համար գումարը փթխանցվում է պատգամավորներից մեկի ՍՊԸ-ի հաշվին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter