HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «Կայզեր» սուպերմարկետի սեփականատերը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակներ է հավաքում

«Չի» տեղեկություններով՝ Երեւանի գործող ավագանու անդամ, ավագանու անդամության ՀՀԿ թեկնածու Արթուր Պետրոսյանն այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու դժվարին գործին: Լինելով «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը` նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով ընտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին:

Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյ ուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների 10 անուն, եւ թե նրանցից յուրաքանչյուրը որ տեղամասում է քվեարկելու:

Հիշեցնենք, որ իրավաբանի մասնագիտությամբ ավագանու անդամը Երեւանի ավագանու չորսամյա գործունեության ընթացքում նիստերի ժամանակ ծպտուն անգամ չի հանել եւ որեւէ խնդրի մասին չի բարձրաձայնել: «ՉԻ» հարցին, թե ավագանու 2013 թ. ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի ո՞ր հորիզոնականն է վերջինս զբաղեցնում, Պետրոսյանը անկեղծորեն պատասխանել է` «չգիտեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter