HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». մինչեւ ժամը 14:00-ն

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեւանաբնակ սյունեցիներին ասել է, որ կիրակի օրը`ընտրություններից հետո, ինքը նրանց կսպասի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում: Խաչատրյանը զգուշացրել է, որ սյունեցիներն ընտրություններին գնան մինչեւ ժամը 14:00-ը եւ ընտրեն ՀՀԿ-ին, իսկ արդեն հյուրանոցում կստանան իրենց հասանելիքը:

Սակայն մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է լուրը. «Չէ, սուտ են ասում, տենց բան չկա: Այն, որ ասել ենք, որ բոլորը գնան ընտրություններին, ասել ենք, բայց որ ժամ դնենք, հետո կհանդիպենք, այդպիսի բան չկա: Դա ինձ չի սազում, ես տենց բաներ չեմ անում, ի՞նչ փողի մասին է խոսքը: Մերը հարգանքի վրա է ամեն ինչ, մարդկային փոխադարձ ճիշտ փոխհարաբերությունների»:

Իսկ թե մարդկային որ ճիշտ հարաբերությունները նկատի ուներ մարզպետը, չպարզաբանեց. հավանաբար դրա մեջ մտնում են նաեւ հայհոյանքն ու բռնությունը:

Մեկնաբանություններ (3)

Levon
Իրա մարզի հարցերը լուծել է հիմա էլ Երևանի դարդով է տառապում,Չմոռանաս «Արմենիա մարիոթ» մտնելուց գալոշներդ հանես
ass
Ay sra nmanneri patcharov e vor yerkiry votqi chi kangnum.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ եմ գրել, քանի դեռ Հայաստանի (կիսա)մեռած մարզերում հետևյալ ԿԱՐԵՎՈՐ փոփոխությունները չլինեն,ՈՉ ՄԻ բան դեպի լավը չի փոխվելու. ա) ԸՆՏՐՈՎԻ մարզպետ, բ)ԸՆՏՐՈՎԻ «Մարզային Ժողով»,որը կտնօրինի մարզի ԲՈԼՈՐ ներքին հարցերը (այդ թվում անկախ մարզային բյուջե): Այսօր մարզերը դարձել են Երևանից կախված,մուրացող ՎԱՍԱԼՆԵՐ,իսկ Երևանը դարձել է 7-գլխանի, անկանոն-անճոռնի մեծացող,անսանձ-անհոգի մի ՊԱՏՈՒՀԱՍ երկրի գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter