«Հայկական ժամանակ». նաեւ Ծառուկյանին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ ԱԺ նիստերից բացակայող պատգամավերները կպատժվեն՝ կզրկվեն աշխատավարձից, պատվիրակությունների կազմում էլ չեն ընդգրկվի: Բացակայող պատգամավորները նաեւ գործուղումների չեն ուղարկվի:
Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը ե՞ւս կզրկվի աշխատավարձից, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Անկախ անունից ու ազգանունից, ով չմասնակցի, չի ստանալու»:
ԱԺ նիստի ժամանակ նա նկատողություն էր արել պատգամավորներին՝ հորդորելով չբացակայել նիստերից, նիստերի ժամին միջանցքներով չքայլել եւ քարտուղարությանը հանձնարարել էր ԱԺ կայքում տեղադրել բացակաների անունները, իսկ ԶԼՄ-ներին խնդրել էր տարածել նրանց անունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել