HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափվել է մոտ 200 տոննա քարաբեկոր. մատուռի մուտքը փակվել է

Երեկ՝ ժամը 16:38-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում գրություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղից 3 կմ հարավ-արևելք` «Վանքի ձոր» կոչվող տարածքում, մատուռի հարևանությամբ, տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով փակվել է մատուռի մուտքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափման արդյունքում փակվել է մատուռի մուտքը: Թափված զանգվածն ընդգրկում է 600 քմ տարածք, թափվել է մոտ 200 տոննա քարաբեկոր:

Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձեռքով հնարավոր չէ տեղափոխել քարաբեկորները և տեղանքի աշխարհագրական բարդ ռելիեֆի հետևանքով ինժեներական հատուկ տեխնիկան ևս չի կարող մոտենալ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter