HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախուստի դիմած և հետախուզման մեջ գտնվող կալանավորը հայտնաբերվել է

Երեկ՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանին:

Վերջինս ապրիլի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): 

«Ա. Կաբալյանը նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Խափանման միջոցը` կալանք»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter