HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ լեռնագնացները առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 ամենամյա փառատոնին: 

Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:

Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից:

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք հայ մարզիկներին հաջողություն մաղթելու ու ճանապարհ դնելու՝ այցելելով ֆեդերացիա (Արցախի 20) վաղը, մայիսի 4-ին ժամը 18:00-ին:

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործունեության 2 տարիների ընթացքում հայ լեռնագնացները բավականին լավ արդյունքներ են գրանցել՝ նվաճելով Դեմավենդի (5670), Կազբեկի (5033), Էլբրուսի (5642) գագաթները: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter