HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանը հանդիպել է եվրոպացի դիտորդներին

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց ընտրարշավի ընթացքը, ընտրողների և լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները: Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter