
Հովիկ Աբրահամյանը խոստումը կատարեց. հրապարակվել են բացակայող պատգամավորների անունները
Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարկացել էր պատգամավորների վրա` խոստանալով հրապարակել այն պատգամավորների անունները, ովքեր չեն հաճախում ԱԺ նիստերին կամ կեսից լքում են նիստերի դահլիճը: Արդեն հրապարակվել է երեկվա նիստի պատգամավորների բացակայությունների վերաբերյալ տեղեկանքը: Հովիկ Աբրահամյանը «սպառնացել» էր սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ, ընդհուպ մանդատից զրկել:
ԱԺ քարտուղարությունը երեկ ժամը 12-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակահատվածում 9 անգամ ներկա-բացակա է արել եւ պարզվել է, որ ընդամենը 8 պատգամավոր է մշտապես ներկա եղել նիստերի դահլիճում.ՀՀԿ-ից՝ Կարինե Պողոսյան, Ալեքսան Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան, Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան, Արփինե Հովհաննիսյան, Արայիկ Հովհաննիսյան, Մկրտիչ Մինասյան, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Ալեքսանդր Արզումանյան: ԲՀԿ-ից ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից ՀՅԴ-ից չի եղել գեթ մեկ պատգամավոր, որ մշտապես մասնակցեր նիստերին:
Իսկ երեկ ԱԺ աշխատանքներին ընդհանրապես չեն մասնակցել ՀՀԿ-իցԱրտակ Սարգսյանը, Ռուբեն Սադոյանը, Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Մարինե Մարաբյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը եւ Սպարտակ Մելիքյանը:
ԲՀԿ-ից բացակայել են Գագիկ Ծառուկյանը, Լյովա Խաչատրյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը եւ Աբրահամ Մանուկյան:
ՀՅԴ-ից ողջ որվա ընթացքում բացակայել է միայն Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը:
Հարկ է նշել, որ մյուս պատգամավորները նիետերին մասնակցել են 1-2 ժամ եւ նրանք էլ լքել են տարածքը:
Մեկնաբանել