HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաննի թիվ 1 սկանդալի հեղինակի ֆիլմը «Ոսկե ծիրանում»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի հանրահայտ, անկրկնելի, պրովոկացիոն, զարմանալի ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը: Նրա սկանդալային հայտարարությունը Կաննի կինոփառատոնում ռեժիսորին դարձրեց անցանկալի հյուր, սակայն ֆիլմը մնաց մրցույթում և անգամ արժանացավ մրցանակի: «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում ներառված «Մելանխոլիան» այն ֆիլմերից է, որոնք չեն կարող անտարբեր թողնել  հանդիսատեսին:

Ֆոն Տրիերի այս ֆիլմը համարում են ֆիլմ-աղետ: Դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, երբ մարդիկ տարբեր վարքագիծ կարող են դրսևորել: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Շարլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter