HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետն ու Շարմազանովը հանդիպել են եվրոպացի դիտորդներին

Այսօր Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարեւորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:

Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ նախընտրական շտաբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter