HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևան»-ը դիմում է ԿԸՀ` քվեաթերէիկի վրա ՀՀԿ-ի տողը ջնջելու պահանջով

Վաղը՝ մայիսի 4-ին, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես դիմելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու գործընթաց սկսելու պահանջով:

Դաշինքը նաև պահանջում է մայիսի 5-ին ընտրողներին տրվող բոլոր քվեաթերթիկների վրայից ջնջել «6 Հայաստանի Հանրապետական կուսակցություն» տողը:

Դիմումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական փուլում կատարել է բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Բացի այդ, «Բարև Երևան»-ի թիմի կողմից  արձանագրվել է, որ ՀՀԿ-ն կատարել է բազմամիլիոնանոց նախընտրական ծախսեր, որոնք տեղ չեն գտել ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում:

Դիմումին կից ԿԸՀ են ներկայացվել ՀՀԿ կողմից կատարված և «Բարև Երևան»-ի կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների և չհայտարարագրված ծախսերի մասին ապացույցներ:

Դիմումը ստորագրված է «Բարև Երևան» դաշինքի անդամ բոլոր («Շրջադարձ», «Ժոովրդավարական Ուղի», «Ժողովրդավարական Հայրենիք» և «Ժառանգություն») կուսակցությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter