HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրահայոց թեմի առաջնորդը հույս է հայտնել, որ նոր քահանաներ կնշանակվեն Ջավախքում

Սույն թվականի մայիսի 2-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախք-Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կենտրոնում՝ Ախալքալաքում տեղի ունեցավ հոգևոր դասի ընթացիկ ժողով: Ժողովը նախագահում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախք-Ծալկա ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանը: Նա, ողջունելով առաջնորդին և քահանա հայրերին, ներկայացրեց ժողովի օրակարգը և քահանաներին հնարավորություն տվեց ներկայացնելու անցած 4 ամսվա աշխատանքները:

Քահանայական ժողովին մասնակցում էին տարածաշրջանում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող բոլոր 8 հոգևոր սպասավորները, ովքեր ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, որոնք ոչ միայն եկեղեցական այլ նաև կրթական և մշակութային բնույթի էին: Քահանա հայրերը ներկայացրին նաև այն հասարակական գործնեությունը կապված պետական, ազգային, եկեղեցական տոների և հիշատակի օրերի հետ: Հոգևոր դասի կողմից բարձրացվեցին մի քանի կազմակերպչական խնդիրներ, որոնք առաջնորդը և փոխանորդը ստանձնեցին լուծել: Առաջնորդի կողմից աշխատանքը գնահատվեց լավ, ինչպես քահանանաերի, այնպես էլ Հայր Բաբգէն աբեղա Սալբիյանի:

Թեմի առաջնորդն առաջարկեց արագացնել տարածաշրջանում կրթամշակութային և երիտասարդական  կենտրոնների հիմնումը, հոգաբարձուների խորհուրդի հաստատումը և Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի օրինակով կազմակերպել այդպիսի կենտրոններ նաև Ախալքալաքում, Ախալցխայում, Նինոծմինդայում և Ծալկայում:

Սրբազանը ուրախությամբ հայտնեց հոգևոր դասին, որ Մայր Աթոռում ձեռնադրվել են քահանաներ և հույս հայտնեց, որ նրանցից կնշանակվեն նաև Վիրահայոց թեմ: Եվ նրանք առաջին հերթին կնշանակվեն ծառայության փոխառաջնորդությունում: Հավանաբար Գանձայում, քանի որ այնտեղ բաց կա:

Քահանա հայրերի աշխատանքի մեջ նկատելի էր մեծ առաջընթաց: Առաջնորդի և փոխանորդի կողմից հանձնարարություն տրվեց, որ համայնքներում ակտիվացնեն կրթամշակութային գործնեությունը, որը հնարավորություն է տալիս շատ քանակով մարդկանց ընդգրկել եկեղեցական կյանքի մեջ: Թեմի առաջնորդն իր խոսքում նշեց.  «Նվիրական ծառայություն է մատուցվում, որը շատ գնահատելի է»: Այս մասին հայտնում է Ձավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter