HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ստուգողական «կրակոց»` Աղվան Հովսեփյանի ուղղությամբ

Անդրանիկ Միրզոյանի` աշխատանքից ազատումն իշխանական թերթի աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքային» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ:

Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավական դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»: «Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը` ուղղված իշխանական թերթի աղբյուրին, մնացել է անպատասխան:

Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը ևս մեկ նրբություն ունի. այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ` վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի և հավերժ պաշտոնյաներ չկան, և երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է: Աշնանը լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter