«Ժողովուրդ». Հայաստանում ավելացել է մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը
Հայաստանում ավելացել է մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը: 2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ և թափառաշրջիկ երեխա, որոնցից 4-ը եղել են աղջիկներ: Ըստ ԱՎԾ տվյալների` 2011 թ. Հայաստանում հաշվառվել է մուրացիկ և թափառաշրջիկ 15 անչափահաս, որոնցից 2-ը` աղջիկ:
Ամենաշատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխա հաշվառվել է Լոռու մարզում` 9 հոգի, Շիրակի մարզում` 3, Գեղարքունիքում` 12, և 1-ական նման երեխա էլ հաշվառվել է Կոտայքի մարզում ու Երևանում:
Թերթը նշում է, որ մուրացիկ և թափառաշրջիկ 4 աղջիկներից 3-ը հաշվառվել են Լոռու մարզում, 1-ը` Գեղարքունիքում:
Ահա սա էլ ապահով Հայաստանի իրական պատկերը: Այն նաև հավելում է, որ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել ՀՀ-ում աղքատության ցուցանիշները, սակայն նախորդ տարվա տվյալներով` աղքատ է ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել