HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. ննջասենյակից գողացել է ոսկյա զարդեր

Մայիսի 2-ին` ժամը 21.40-ին, 1947 թ. ծնված Գեղանուշ Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 20-ամյա Գառնիկ Պ.-ն, օրավարձով աշխատելով իրենց տանը, ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս:

Նույն օրը` ժամը 22.00-ին, Գառնիկ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարածը: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter