Միջադեպ` Շենգավիթի 11/12 ընտրատեղամասում
Շենգավիթ համայնքի 11/12 ընտրատեղամասը նախատեսվածի համաձայն բացվեց առավոտյան 08:00-ին:
Ժամը 09:00-ին, հանձաժողովի նախագահ Նիկոյան Ռուզաննայի խոսքերով, բավականին ակտիվ մասնակցություն էր նկատվում: Գրանցված 1965 ընտրողներից մեկ ժամվա ընթացքում մասնակցել էր 40 ընտրող:
Ընթացում ընտրատեղամասում տեղի ունեցավ միջդեպ, երբ ՀՀԿ ավագանու թեկնածուն ցանկանում էր գրանցվել և ողջ օրվա ընթացքում ընտրատեղամասում ելումուտ անելու իրավունք ունենալ. «Ամբողջ օրը ուզում էր ելումուտ ունենալ տեղամասում, սակայն օրենքը թույլ չի տալիս: Բացատրեցինք՝ չէր ուզում հասկանալ, որ իրավունք չունի գտնվել տեղամասում»,- նշեց հանձնաժողովի նախագահը:
Նշենք, որ օրենքի համաձայն ավագանու թեկնածուն միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին իրավունք ունի մասնակցել: Փորձեցինք պարզել թեկնածուի ինքնությունը, սակայն վերջինս այնդպես էլ չներկայացավ:
Ելենա Թորոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել