HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրից կնիքն անհետացել է. հանձնաժողովի նախագահները արձանագրություն չեն կազմել

Առավոտյան ժամը 8:25-ի սահմաններում 10/14 ընտրատեղամաս է ԲՀԿ ավագանու թեկնածու Արմեն Սահակյանը, ով պնդել է, որ անձնագրի կնիքը ջնջվում է եւ պահանջել կազմել արձանագրություն, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Մարությանը մերժել է պահանջը՝ պատճառաբանելով, որ ընտրատեղամասում արդեն կա կուսակցության մեկ ներկայացուցիչ, իսկ վերջինս չունի անհրաժեշտ փաստաթուղթը:

Հետքի հետ զրույցում Արտակ Մարությանը նշել է. «Թանաքի հետ կապված խնդիր չկա: Եթե տվյալ անձը նույնիսկ չգիտեմ թե ում ներկայացուցիչն է՝ ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի, ձեռքով փորձել է ջնջել թանաքը, դա ի՞նչ կապ ունի»:

Թանաքի ջնջվելու մեկ այլ դեպք գրանցվել է 5/1 ընտրատեղամասում, որտեղ ԲՀԿ վստահված անձը կնքել է անձնագիրը, այնուհետեւ ջնջել կնիքը: Այս առիթով որեւէ արձանագրություն չի կազմվել. «Հնարավոր է տեխնոլոգիան ուրիշ է, ես ինչ իմանամ: Ես իրավունք չունեմ արձանագրություն կազմեմ, որովհետեւ միգուցե 40 րոպե չորանալուց հետո չջնջվի»,- «Հետքի»-ն հայտնեց 5/1 տեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Մանուկյանը:

Գոհար Սայադյան
Ֆենյա Խաչատրյան
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter