
5/24 ԸԸՀ-ի նախագահն աձանագրում է ընտրողների ակտիվություն, բայց դեռ չի ասում, թե քանի հոգի է քվեարկել
5/24 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Սուրեն Օհանյանի դիտարկմամբ` քվեարկության առաջին 35 րոպեի ընթացքում ընտրողները բավականին ակտիվ են:
5/24 ընտրատեղամասում գրանցված է 1849 ընտրող:
Սուրեն Օհանյանը «Հետքին» ասաց, որ միայն ժամը 11:00-ին կհայտնի, թե քանի ընտրող է քվեարկել, քանի որ Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս հանձնաժողովի նախագահին մինչև ժամը 11:00-ն որևէ մեկին ասել քվեարկած ընտրողների թիվը: Հարցին, թե օրենսգրքի ո՞ր հոդվածն է արգելում, հանձնաժողով նախագահը պատասխանեց, որ տեղյակ չէ:
Սուրեն Օհանյանը զանգահարեց 5-րդ ՏԸՀ քարտուղարին, ով ևս ասաց, որ քվեարկած ընտրողների թիվը կարելի է ասել միայն ժամը 11:00-ին:
Հանձնաժողովի նախագահի խոսքով` ընտրությունների 1-ին 35 րոպեի ընթացքում ընտրատեղամասում խախտումներ չեն արձանագրվել: Պատից կախված նմուշի վրա ժամը 7:55-ին դրված դրոշմակնքները ժամը 8:35-ի դրությամբ չէին ցնդել:
5/24 ընտրատեղամասում դիտորդներ կային Հայաստանի հելսինկյան կոմիտեից, Համահայկական երիտասարդական ասոցիացիայից:
Մեկնաբանել