Հրել են լրագրողին
4-րդ գյուղի թիվ 80 մանկապարտեզում գտնվող 7/15 ընտրատեղամասում (Հաղթանակ թաղամաս) այս պահին մեծ կուտակումներ են: «Գազել» մակնիշի մեքենաներով ընտրատեղամաս են բերել ծերանոցի ընտրողներին: Մեքենաներից մեկի վրա փակցված է 82 համարի երթուղու ցուցանակը:
«Հետք»-ի լրագրողն ու օպերատորը մոտեցել են կուտակումներին եւ փորձել աշխատել, բայց հանձնաժողովի նախագահ Սամվել Զախարյանը նրան հրելով դուրս է հանել ընտրատեղամասից: Իսկ մեկ այլ անձ նրան հետեւել է մինչեւ մեքենան: «Հետք»-ի լրագրողն այս պահին վերադարձել է տեղամաս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել