HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնում են ընտրողներին՝ նրանց համարելով անգրագետ

Ժամը 10-ից 10:30-ի սահմաններում 5/2 ընտրատեղամաս են մտել երկու կին, որոնցից մեկն օգնել է 60 տարեկան, որեւէ հաշմանդամություն չունեցող կնոջը՝ քվեարկել: Քվեարկելուց հետո միայն ԲՀԿ վստահված անձ Նազիկ Ղարիբյանը նկատել է, որ օգնողն անգամ անձնագիր չունի եւ խախտման մասին հայտնել է հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ Անահիտ Ներսիսյանը, ով նաեւ ՀԱԿ-ից է, արձանագրություն է կազմել խախտման վերաբերյալ:  

Նույն ընտրատեղամասում մոտ 15 րոպե անց հայտնվում են երկու տղամարդիկ՝ մոտ 40 եւ 50 տարեկան: Տղամարդկանցից մեկը օգնել է մյուսին՝ ընտրել: ԲՀԿ վստահված անձը կրկին ընտրությունը կատարելուց հետո է նկատել ու հարցրել, թե որն է պատճառը՝ հաշմանդամություն եւ օգնության կարիք չունեցող տղամարդուն միջամտելու: Հարցին օգնող տղամարդը պատասխանել է. «Անգրագետ ա, ոչ անուններն ա կարդում, ոչ էլ պտիչկա ա կարում դնի»: Դեպքն արձանագրվել է հանձնաժողովի կողմից:

Ժաննա Պողոսյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter