Ուղղորդում է ընտրողներին
Առավոտյան ժամը 8-ից սկսվել է ընտրական գործընթացը Շինարարների 123ա թիվ 153 դպրոցի 6/09 ընտրական տեղամասում:
Հանձնաժողովի նախագահ Գոհար Սաֆարյանի կարծիքով, ընտրական գործընթացն անցնում է խաղաղ, առանց կեղծիքների, քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ:


«Հարմոնիա» կազմակերպության անկախ-դիտորդ Կարապետյան Գուրգենի կարծիքն այս ամենի մասին այդքան էլ նույնը չէ: Նրա դիտարկմամբ, ընտրությունների ընդհանուր օրինականության աստիճանը կարծես թե համապատասխանում է չափանիշներին, բայց մասնավոր դեպքերում որոշ կուսակցությունների կողմից իրականացվում են որոշակի ճնշումներ, մասնավորապես` հոգեբանական բնույթի:
Հանրապետական կուսակցության վստահված անձ Սուրեն Հակոբյանը ուղղորդում էր ընտրողներին` մոտենալով քվեախցիկներին և զրուցելով ընտրողների հետ:
Լրացված
Համաձայն 11:00-ի տվյալների՝ Շինարարների 123ա թիվ 153 դպրոցի 6/09 տեղամասում ընտրություն է կատարել 425 քաղաքացի: Հանձնաժողովի անդամ, «Ժառանգոըւթյուն» կուսակցության ներկայացուցիչ Քարմիլե Եղիազարյանի կարծիքով, մինչև այժմ լուրջ խախտումներ չեն նկատվել, բայց որոշ առումով կասկածելի վարք է դրսևորում Հանրապետական կուսակցության վստահված անձ Սուրեն Հակոբյանը: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձ Նելլի Իսրաելյանը նույնպես թերահավատորեն է վերաբերում ՀՀԿ-ի վստահված անձին` ասելով, որ այս անձը շատ ակտիվ է, բոլոր ընտրողներին մոտենում է ու փորձում ինչ-որ կերպ ուղղորդել:
Լիլիթ Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել