HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տնավարի» ընտրություն` 11/30 ընտրատեղամասում

Բագրատունյաց 23 հասցեի թիվ 74 դպրոցում տեղակայված 11/30 ընտրատեղամասում թոռնիկը ուզում էր տատիկի հետ մտնել քվեխցիկ: Հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի անդամները ոչ մի միջամտություն ցույց չէի տալիս, մինչև ՀԱԿ-ի վստահված անձ Աննա Կարազյանը և ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամ Աստղիկ Աղեկյանը չմիջամտեցին:

«Պարզ զռում է, որ տատիկը գրել գիտի, կարդալ գիտի, բայց ասում են` պիտի թոռնիկը օգնի: Եթե պետք լինի, մենք ինքներս պետք է տրամադրենք մարդ, ով կարող է օգնել տատիկին, բայց տղան գոռգոռոցը դրել էր ու չէր հանգստանում»,- ասում էր ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամը:

Մեկ այլ դեպքում էլ հայրը եկել էր աղջկա անձնագրով և ստորագրել է աղջկա փոխարեն: Հանձնաժողովի անդամի կողմից ծրար և քվեաթերթիկ է հանձնվել: Կատարվել է քվեարկություն: ՀԱԿ-ի վստահված անձի միջամտությունից հետո քվեաթերթիկը պատռվել է:
«Այո, մենք տնավարի ենք աշխատում,հենց էդպես էլ գրեք»,- Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Լամարա Գոզալյանը:

Ընտրատեղամասում կա 15 հոգուց ավելի մարդ, բայց հանձնաժողովի նախագահը Արսեն Մկրտչյանը հերթը կարգավորելու փոխարեն ասում էր. «Աթոռներ բերենք, գոնե նստեն, չհոգնեն»:
Քվեախցիկում նաև հայտնվում են 1-ից ավելի մարդիկ, որոնց ևս ուշադրություն չի  դարձնում և ասում. «Վայ, լավ հիմա, ոչինչ դա, հանգիստ անենք վերջացնենք»: 

Ընտրատարածքում նաև եղել են տղաներ, որոնք երկար կանգնել են, նույնիսկ ՀԱԿ-ի վստահված անձի հետ եղավ փոքր վիճաբանություն: Տղաներն այդպես էլ քվեարկությանը չմասնացեցին և գնացին. որոշ ժամանակ անց նրանցից մեկը նորից եկավ, բայց կրկին չընտրեց:

Մարինե Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter