
Գողացել են դիտորդի տեսախցիկի լիցքավորման սարքը
Մալաթի-Սեբաստիա համայնքում գտնվող 8/08 ընտրատեղամսում սպառնացել եւ վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին եւ Կարեն Հարությունյանին:
Ռուզաննա Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ տեղամասում ՀՀԿ-ական անդամները քաշքշել են իրենց տեսախցիկը, իսկ լիցքավորման սարքը գողացել են:
«Բռնություն են գործադրում մեր նկատմամբ եւ ամեն կերպ խոչընդոտում են մեր դիտորդական գործունեությանը: Հիմա տեղամասի ոստիկանների մոտ ցուցմունք ենք տալիս»,-ասաց Ռուզաննան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել