Քաղաքացին քվեաթերթիկը ցույց տվեց ՀՀԿ վստահված անձին
Թիվ 95 դպրոցում տեղկայված 5/3 ընտրատարածքում գրանցված է 1780 ընտրող, որից այս պահի դրությամբ քվեարկել է 180 հոգի: Քվեարկությունը, հանձնաժողովի նախագահի խոսքով, լուրջ միջադեպերով չի ուղեկցվել: Մեր ներկայության պահին քաղաքացիներից մեկը քվեատուփի մոտ քվաթերթիկը ցույց տվեց Հանրապետական կուսակցության վստահված անձին: Հանձնաժողովի անդամ Աիդա Ավետիսյանը, որը ՀԱԿԿ-ից է, զգուշացրեց, որ քաղաքացին չպետք է ցույց տա քվեաթերթիկը՝ արդեն նշած վիճակում: Իսկ հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ը ներկայացնող Նարինե Իվանյանը նշեց, որ նման դեպքեր հաճախ են պատահում՝ ընտրողի չիմացության պատճառով կամ «պատահաբար է ստացվում,սակայն իրենք միանգամից լուծեցին այդ խնդիրը»:
Անուշիկ Ստամբոլցյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել