Կուտակումներ` Ն.Խարբերդի 12/37 ընտրատեղամասում
Ն. Խարբերդի 4 փ. 2 հողակտորում է տեղակայված 12/37 ընտրատեղամասը: Առավոտյան ժամը 8:00-ին ընտրատեղամասը բացվել է ըստ կանոնակարգի: Մինչև բացումը արդեն կուտակումներ էին, թեև ընտրատեղամասի ներսում ընտրողների թիվը չէր անցնում թույլատրելիի սահմանից: Կուտակումները շարունակվեցին մինչև 10:00-ն:
Այժմ ընտրողների թիվը նվազել է: Հատկապես ընտրատեղամասի դիմաց շատ էին ավտոմեքենաները, իսկ իրավապահ մարմինները կարգը չէին պահպանում: «Հետքի» լրագրողի դիտարկումից հետո վիճակը փոխվեց. մեքենաները հեռացան: Ընտրատեղամասում քվեախցիկները լավ տեղում չեն. թեև վարագուրապատ է, բայց պատուհանից նկատել կարելի է:




Հարություն Ծատրյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել