HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ անդամը ցանկանում էր ներկայանալ որպես դիտորդ

Երևան քաղաքի ավագանու ընտրությունները շարունակվում են Շենգավիթի 11/12 տեղամասում, միջադեպերը` ևս: Մի երիտասարդ ընտրատեղամասում որոշ ժամանակ շրջելուց հետո համապատասխան փաստաթղթեր չունենալու համար դուրս բերվեց հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից: Սակայն մոտ 15 րոպե անց նորից վերադարձավ տեղամաս՝ այս անգամ ներկայանալով որպես դիտորդ:

«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի դիտորդ  Լուսինե Սահակյանի միջամտությամբ քարտուղարը երիտասարդին չգրանցեց որպես դիտորդ, քանի որ վերջինիս փաստաթղթերը համապատասխան չէին, բացի դա՝ վերջինս գուցե անտեղյակությամբ հայտնել էր, որ ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը. «Երիտասարդը հետո վերադարձավ տեղական դիտորդի փաստաթղթով, որի վրա սակայն նշված չէր ո՛չ որևէ ՀԿ-ի, ո՛չ էլ   միջազգային կազմակերպության անվանում: Երբ զգուշացվեց դրա մասին՝ նա  ներկայացավ  նաև Հանրապետական կուսակցության անունից, սակայն համապատասխան վկայական էլի չուներ: Գուցե անտեղյակությունից ներկայացել էր հա՛մ դիտորդ, հա՛մ ՀՀԿ անդամ»,- նշեց դիտորդը:

Հիշեցնենք, որ  ՀՀ ընտրական օրենսգրքի 29-րդ  հոդվածի համաձայն դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն.

  1. Միջազգային կազմակերպությունները,
  2. ՀՀ հավատարմագրված դիվանագիտական  և հյուպատոսական ներկայացուցիչները,
  3. ՀՀ և  օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

Ժամը 12:00-ի տվյալներով՝ գրանցված 1965  ընտրողներից այս տեղամասում արդեն քվեարկել է 325 ընտրող:

 

Ելենա Թորոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter