HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 62Ա երթուղայինը ընտրողներ է տանում տեղամաս

Շենգավիթի թիվ 11/33 ընտրատեղամասի բակում այս պահին հավաքված է  մոտ չորս տասնյակ քաղաքացի, որոնք պատրաստվում եմ մտնել ընտրատեղամաս:

Տեղամասի հարեւանությամբ կան ավտեմեքենաների կուտակումներ: Կայանած է նաեւ 62Ա համարի երթուղային տաքսին:

Երբ «Հետքի» լրագրողը փորձել է նկարել երթուղային տաքսին, որը դատարկ էր եւ սպասում էր տեղամասից դուրս եկող իր «ուղեւորներին», հարեւանությամբ կայանած ավտոմեքենաները անմիջապես հեռացել են տարածքից:

Նույն տեղամասում ժամը 12-ի սահմաններում քաղաքացին կատարել է ընտրություն, եւ անձնագրի վրա կնիք չի դրվել:

Նա քվեաթերթիկը գցել է ընտրատուփի մեջ եւ արագ հեռացել է, երբ հանձնաժողովի անդամը նրան կանչել է, որպեսզի վերադառնա եւ կնքի անձնագիրը, ընտրողը անմիջապես լքել է տարածքը:

«Հնարավոր է, որ նույն անձնագրով երկչորդ անգամ գա քվեարկելու», - բարձրաձայնեց ԲՀԿ կուսակցության անդամ Անահիտ Խալաթյանը:

Իր հերթին կնքելու պատասխանատու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թադևոս Հովսեփյանը նշեց, որ ընտրողի դեմքը հիշում է ու կրկին տեղմաս գալու դեպքում նրան կճանաչի եւ թույլ չի տա նորից ընտրել:

Յուրա Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter