Ես «կասկածելի էի»
Կոնդ թաղամասը հայտնի է նրանով, որ այնտեղ մի հասցեում գրանցված են բազմաթիվ մարդիկ, ովքեր հաճախ միմյանց չեն էլ ճանաչում: Ըստ օրենսդրության՝ քաղաքացին գնում է ընտրելու այն համայնքի ընտրատեղամասում, որտեղ քաղաքացիական գրանցում ունի: Ես` Ֆենյա Խաչատրյանս, գնացել էի քաղաքացիական պարտքս կատարելու Կոնդում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոցում տեղակայված 9/22 տեղամասում, որտեղ գրանցված եմ, սակայն հանձնաժողովի անդամներից մեկը, տեսնելով գրանցմանս հասցեն, որոշեց, որ չեմ կարող ընտրել, քանի որ ինքն էլ նույն հասցեում է գրանցված և ինձ «չի ճանաչում»: Այն հարցիս, թե ինչու՞ չեն կանխում իմ իրավունքի խոչընդոտման փորձը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Քանի որ կա կասկածելի հանգամանք, մենք պարտավոր ենք արձանագրություն կազմել, որով դուք կհաստատեք ձեր` տվյալ հասցեում գրանցված լինելը, որից հետո կկարողանաք ընտրել»: Հիշեցնեմ, որ այս ամենն այն դեպքում, երբ իմ անուն-ազգանունը հստակ նշված էր ընտրացուցակում: Ի վերջո, արձանագրություն կազմելուց հետո ինձ թույլ տվեցին քվեարկել:
Ֆ. Խաչատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել