HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4/33-ի ընտրացուցակներում ընդգրկվել են Հայաստանում չբնակվող անձինք

4/33 ընտրատարածքում այս պահի դրությամբ 1247 ընտրողից քվեարկել են մոտ 200-ը: Կից ընտրատեղամասում՝ 4/31-ում «Բարև Երևան» դաշինքի  վստահված անձ Լևոն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 4/33-ի ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնք վաղուց՝ մոտ 20-25 տարի առաջ վաճառել են իրենց բնակարանները և հեռացել Հայաստանից: Նա նշեց մոտ յոթ-ութ հոգու անուն: Օրինակ՝ Բաղրամյան 1, նրբ 12  բնակիչ Մուրադյան Անահիտ Արկադի(1949թ), Բաղրամյան 1, նրբ. 11-ի բնակիչներ  Գեոկչյան Լևոն Արայի(1973թ.), Բեգլարյան Մհեր Մանվելի(1964թ) և այլն:

 4/33 ընտրատարածք այսօր ժամանեցին նաև միջազգային դիտորդներ Եվրոպայի խորհրդից՝ ծանոթանալու քվեարկության ընթացքին: Մինչև գնալը երկու դիտորդներից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց «միջազգային վերահսկողության նկատմամբ» հայ ընտրողների մոտ վստահություն նկատու՞մ են: Նրանք խոստացան այս հարցին պատասխանել վաղը տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ, երբ ընտրություններն ավարտված կլինեն: Այս պահին հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալուց: Հետաքրքրվեցինք, թե որքան են պատրաստվում մնալ յուրաքանչյուր ընտրատեղամասում: Կոնկրետ ժամանակահատված չնշեցին: Ավելացնենք, որ դիտորդներն այս ընտրատեղամասում մնացին՝ մոտ կես ժամ և այլևս չէին վերադառնալու: 

Տիգրանուհի Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter