HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Մետրոյի թանկացմանը կողմ կլինեին, եթե կայարանների ավելացման խոստում լիներ

«Մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ նախագահին, վարչապետին եւ քաղաքապետին ուղղված նամակների բովանդակությունը, որտեղ մասնավորապես ասվում է, որ իրենք` որպես հասարակության անդամներ, պահանջում են սառեցնել մետրոյի նոր սակագինը, հանրային քննարկումներ կազմակերպել, ու այդ քննարկումների ժամանակ հրապարակել սակագների բարձրացումը հաստատող  բոլոր հաշվետվությունները:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ  մետրոյից օգտվողների քանակը սակագնի բարձրացումից հետո 10-20 %-ով կպակասի. «Եվ այդ 10-20 %-ը կտեղափոխվի հանրության համար ողբերգություն դարձած միկրոավտոբուսներ»:

«Մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Իրինա Դավթյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ նրանք ոչ թե պանաջում են, այլ իրենց օգնությունն են առաջարկում ղեկավարությանը: Նախաձեռնության անդամները համոզված են, որ սակագնի 100 տոկոսանոց թանկացումն ուղղված չէ մետրոյի պահպանման միջոցների հայթայթմանը եւ բարեկարգմանը, եւ թանկացումը բխում է ոչ թե հանրության, այլ մետրոպոլիտենի մրցակից տրանսպորտային միջոցները գործարկող գործարարների շահերից: «Բացի ժետոնների գումարից մետրոպոլիտենը գումար է ստանում տարածքի վարձակալության եւ գովազդի դիմաց, եւ այդ գումարները հասնում են միլիարդների: Մեզ հետաքրքիր է, թե ինչպես այդ միլիարդները չեն բավականացնում բոլոր անհրաժեշտ ծախսերը հոգալու համար»,- նշում է Իրինան:

«Ֆեյսբուքում» ակտիվություն ծավալած այս խմբում, ակտիվիստ Էդգարի խոսքերով, մեծամասնություն են կազմում այն մարդիկ, ովքեր կողմ են թանկացմանը, սակայն  մետրոյում կոնրետ բարեփոխումներ կատարելու պայմանով:

«Անձամբ ես բավարարված կլինեմ սակագնի թանկացումով, եթե ղեկավարությունը կոնկրետ նշի, թե երբ կկառուցվի մետրոյի հաջորդ կայարանը»,- նշում է Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք քաղաքապետ Կարեն Կարապետյանի պարզաբանումը մետրոյի սակագնի բարձրացման վերաբերյալ. « Մետրոյի սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու և տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում են ծախսեր, որի հնարավորությունը հանրապետական բյուջեն չունի: Ստանձնած վարկային պարտավորությունով է պայմանավորված սակագնի բարձրացումը: Ինքնին 100 դրամ սակագինը բեռ չի, սակայն, համաձայն եմ, որ վճարունակությունը թույլ չի տալիս չարձագանքել օբյեկտիվ և տնտեսապես հիմնավորված գնագոյացմանը»:

Մեկնաբանություններ (2)

Aram
Gayane ja, metron, baci poxadramijoc lineluc, nayev shat ardyunavet pashtpanakan mijoc e, paterazamakan iravichakum vorpes taqastoc tsarayelu hamar. Baci dranic, graget shahagortsman depqum dranic ogtveln aveli hacheli e, qan nerkayums Yerevanum gortsogh vergetnya cankacats transportic.
gayane
Իսկ ինչու չանել -պարզապես հրաժարվել մետրոից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter