Խարբերդում թաղի լիազորը չարաշահում է իր իրավասությունները
Նոր Խարբերդում գտնվող 12/34 ընտրատեղամասում ժամը 15.00-ի դրությամբ առավոտվա համեմատությամբ կուտակումները նվազել են: «Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ մարդկանց բերում են երթուղայիններով, տաքսիներով և ավտոբուսներով: Թաղի լիազոր (Շենգավիթի 6-րդ լիազոր) Արթուր Զոհրաբյանը, որը առավոտից ապօրինաբար ներսուդուրս է անում տեղամասում, ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող իր գրասենյակում մարդկանց է ընդունում եւ բաց թողնում: Լիազորի մոտ մտնողները «Հետքի» թղթակցին ասել են, թե տարբեր հարցերով են դիմում լիազորին, որն իրենց աջակցում է:
Ընտրատեղամասի շրջակա տներից մեկում ևս ներս ու դուրս են անում մարդիկ, որոնք, սակայն, հրաժարվում են խոսելուց: «Հետքի» թղթակիցը լիազորի կողմից իր դիրքը չարաշահելու փաստի մասին ահազանգել է ԿԸՀ, որտեղից զանգահարել են լիազոր Արթուր Զոհրաբյանին եւ նախազգուշացրել:
Հարություն Ծատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել