HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շրջիկ լրագրողներ» ընտրատեղամասերում

«Հետքը» այսօր արդեն 2-րդ հաղորդագրությունն է ստանում իր թղթակիցներից, որ ընտրատեղամասերում 1lur.am կայքի անունից որպես լրագրողներ ներկայանում են մարդիկ, որոնց լրագրող լինելը կասկածելի է: 11/30 ընտրատեղամասում, որը գտնվում է Բագրատունյաց 23 հասցեում տեղակայված թիվ 74 դպրոցում, 1lur.am-ի վկայականով ոմն Սարգիս Ալեքսանյան է հետեւում ընտրությունների ընթացքին: Մեր թղթակցի՝ «կոլեգայի» հետ շփման փորձին նա կտրուկ է արձագանքել՝ խուսափելով հարցերին պատասխանելուց եւ ասելով, թե շրջիկ լրագրող է: Երբ մեր թղթակիցը նրան հարցրել է խմբագրության տեղը, ասել է՝ ինչ խմբագրություն, դա ինտերնետային է, ես հեռախոսով եմ հաղորդում: Եւ մեր թղթակցի հարցերից հետո սկսել է հեռախոսով նկարել:

Որոշ ժամանակ անց մոտեցել է ու ասել, որ իրենց խմբագրությունը գտնվում է մամուլի շենքի 2-րդ հարկում:

Նոր Խարբերդի 12/34 ընտրատեղամաս են ներկայանում կասկածելի արտաքինով անձինք, ովքեր ներկայանում են որպես «Կենտրոն» հեռուստաընկերությանը պատկանող մեդիա հոլդինգի (1lur.am-ի) թղթակիցներ:  Այս տեղամաս նույն ընկերության կողմից արդեն 4 անձինք են ներկայացել:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Կիրակոսյանի հարցերին, թե որ հասցեում է խմբագրությունը, թղթակիցները կցկտուր են պատասխանում, եւ նրանց  պատասխաններից ոչինչ չի հասկացվում: 

Քրիստինե Բոյաջյան

Մարինե Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter