HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրողներին տաքսիներով և 114 համարի երթուղայինով բերում են տեղամասեր

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 79 դպրոցում է տեղակայված թիվ 12/24 եւ 12/25 ընտրատարածքները: Մարդկանց հոսքը այս տեղամսեր բավականին ակտիվ է: Դպրոցի դիմաց ավտոմեքենաների կուտակումներ են: Ընտրողներին տաքսիներով ու թիվ 114 երթուղայինով բերում են տեղամաս:

Դպրոցի դարպասներից դուրս հավաքվել են մոտ 20 երիտասարդներ: Երբ «Հետքի» թղթակիցը փորձել է լուսանկարել երթուղայինը, երիտասարդները մոտեցել են լրագրողին, քաշել են լուսանկարչական ապարատը: «Գնա ձերոնց նկարի, ինչի ես ավտոմեքենաները նկարում: Դե ստեղից գնա»,-ասել է նրանցից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter