HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրել են մոսկվայաբնակների փոխարեն

ՀՅԴ վստահված անձ Գեւորգ Խուդինյանը «Հետք»-ին հայտնեց, որ ընտրատարածքոից դուրս հանդիպել է ընտրող Ռազմիկ Խանամյանին, ով նշել է, որ իր տան վրա գրանցված են եղել 5 անձ, ովքեր այս պահին Մոսկվայում են, սակայն նրանց փոխարեն ընտրություն կատարվել է: Ռազմիկ Խանամյանը սա նկատել է գրանցամատյանում՝ ընտրություն կատարելիս:

Գեւորգ Խուդինյանն այս պահին ստուգում է ընտրացուցակները եւ փորձում գտնել դեպքի մասին փաստեր: Մինչ այդ Խուդինյանը դիմել է հանձնաժողովի նախագահ Արմեն Սիմոնյանին՝ խնդիրն արձանագրելու համար: Վերջինս պատասխանել է, որ նման բան չկա, քանի որ տեղամասում բազմաթիվ լրատվամիջոցներ ու դիտորդներ կան եւ ուժեղ հսկողություն է գնում. «Հիմա ընտրողները շատ են եւ մենք չենք կարող բոլորին սպասեցնել գրանցամատյանում ինչ-որ անուններ ստուգելու համար: Եթե ընտրության ավարտից հետո ձեր ասած տեղեկությունը ճիշտ չլինի, կենթարկվեք քրեական պատասխանատվության՝ մարդկանց անտեղի մեղադրելու համար»,- Արմեն Սիմոնյանը դիմել է Գեւորգ Խուդինյանին: 

Հովհաննես Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter